BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ցանկություններ պահեք. սպասվում է աստղային անձրև

Ցանկություններ պահեք. սպասվում է աստղային անձրև
15.12.2013 | 13:43

Գալիք գիշեր սպասվում է տարվա վերջին մետեորային անձրևը:

Վաղը, դեկտեմբերի 16-ին, անցնող տարին մեզ «կուղարկի» իր վերջին աստղային շոուն. Հյուսիսային կիսագնդում, Գեմինիդների գծում, գիշերային երկինքը «կայրի» բազմաթիվ աստղային մասնիկներ: Կլինի մետեորային «ցնցուղ»: Այն սկսել է իրեն զգացնել տալ դեռ դեկտեմբերի 7-ից, իսկ դեկտեմբերի 16 –ին և հաջորդ գիշերն ակնկալվում է մետեորային ցնցուղ: Աստղագետները պնդում են, որ այդ ընթացքում մեկ ժամում կարելի է հաշվել 100 -120 մետեորներ, եթե, իհարկե, ամպամածությունը չխանգարի: Տեսարանը, սակայն, «կփչացնի» շատ պայծառ Լուսինը: Բայց հենց Գեմինիդները կմեծացնեն դրանց տեսնելու հնարավորությունները: Այս մետեորային ցնցուղը «բացվել է» XIX դ վերջին: Ստույգ հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ նա Ֆաետոն աստերոիդի հանգույց է (որոշ աստղագետներ այն համարում են մեռած գիսաստղ): Հետևաբար, ցնցուղում կարող են հայտնվել ոչ միայն փոշու մասնիկներ, այլև բռունցքի չափի սալաքարեր, որոնք բռնկվում են երկնքում վառ կայծերով: Սակայն դրանց արագությունը ցածր է, մոտ 35 կ /վրկ: Գեմինիդները այրվում են դանդաղ և այդ ընթացքում հնարավոր է ցանկություն մտապահելու փորձ անել:

Երկնքում այդ մետեորային կայծերը կարելի է հեշտությամբ նկատել: Դրանք կարծես թե կրակոցների կայծեր լինեն. նրանք պայծառ են և լուսավոր:

Մոտավորապես 4:00-ին, տեղական ժամանակով, մենք պետք է կանգնենք դեմքով դեպի արևելք և գտնենք Օրիոն համաստեղության երեք պայծառ աստղերը: Նրանցից ամենապայծառը մոտ է Երկվորյակներին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ